Մակիչ Մարգարյան
Ծննդյան ամսաթիվ՝
14.04.1951
Ծննդավայր՝
Նուկզար, Շամխորի շրջան
Կրթություն՝
1968 թվականին Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտ
Վարդան Աճեմյանի արվեստանոց
1970 թվականից աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
1973 թվականից՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնում մարմնավորել է Կակոլի կերպարը՝ «Պեպո» ներկայացման մեջ։
1974-75 թվականներին Երևանի պետական հեռուստաթատրոնի դերասան։
1976-85 թվականներին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որպես դերասան։
1994-2000 թվականներին Թատրոն հիմնադրամի տնօրեն։
2000-2004 թվականներին Խորեն Աբրահամյանի հետ համագործակցություն։
2004 թվականին Ալբերտ Մկրտչյանի հետ միասին վերաբացել է «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը», որտեղ աշխատում է մինչ այժմ։
Ներկայացումներ՝
Հ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ՝
«Ռիչարդ 3-րդ»
«Հայրական տուն»
«Երկիր Նաիրի»
«Եկեք անկեղծ խոսենք»
«Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը»
Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ՝
«Հանրապետության նախագահը»
«Աշխարհն, այո, շուռ է եկել»
«Օթելլո»
Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՏԻՍՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ՝
«Զբոսայգում ոտաբոբիկ»
«Վելասկեզ»
«Դուռը»
«Կայսրը»
Վերաբեմադրել է Մհեր Մկրտչյանի վերջին ներկայացումը՝ «Հացթուխի կինը»։ Բեմականացրել է «Փոքրիկ Իշխանը», իրականացրել մի շարք պիեսների թարգմանություններ, տարբեր դերակատարումներով մասնակցել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և ռադիոբեմականացումներում։
Ֆիլմեր՝
«Մորգանի խնամին»
«Չախչախ թագավոր»
«Ձիավորը, որին սպասում էին»
«Սպիտակ ափեր»
«Ռազմաճակատ առանց թևերի»
«Ճակատը՝ ճակատային գծից անդին»
«Ցատկի իրավունք»
Կրկնօրինակումներով հանդես է եկել 100-ից ավելի ֆիլմերում։
Մրցանակներ՝
2013 թվականին Մովսես Խորենացու մեդալ։
Արժանացել է ՍՍՀՄ և ՀՀ Գերագույն խորհուրդների դիպլոմներին։